Հերթական երթը Երեւանի փողոցներով
Այսօր Նիկոլ Փաշինյանի եւ Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ ժողովրդական շարժման մասնակից մինչեւ 50 տարեկան քաղաքացիները մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով հերթական երթն անցկացրին: Նրանք անցան Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան-Թումանյան փողոց երթուղով:
Երթի ընթացքում մասնակիցները շարունակ վանկարկում էին` «Միացեք», «Լեւոն», «Սերժիկ, հեռացիր»: Կառավարության շենքը կրկին շրջափակված էր, իսկ Աբովյան-Թումանյան խաչմերուկում կանգնած ոստիկանները բարձրախոսով հայտարարում էին, որ երթն արտոնված չէ, սակայն նրանց ձայնը սուլոցներով խլացնում էին երթի մասնակիցները: Վերջիններիս պարբերաբար ողջունում էին անցորդները եւ շենքերից դիտող քաղաքացիները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել