HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ հավաքվածների՝ վթարի է ենթարկվել Արթուր Բաղդասարյանի եղբոր «Պրադոն»

Այսօր Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի դիմաց` Արամ Մանուկյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, իրար են բախվել 49-ամյա Արամ Մեսրոպյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 11 ՏԼ 563 համարանիշի և 35-ամյա Արմեն Սահակյանի վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի 100 ՈՕ 10 համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «Տոյոտա պրադոն» բախվել է երկաթե սյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Տոյոտա պրադո»-ի ուղևորներ` 18-ամյա Խաչատուր Ալեքսանյանը և 17-ամյա Սարգիս Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոն:

Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ «Տոյոտա Պրադոն» վարել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եղբայրը:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները, իսկ քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը:

Նրա հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ «Օպելի» վարորդ Ա. Մեսրոպյանն աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում՝ որպես հարկման ընթացակարգերի վարչության բաժնի պետ:

Խաչատուր Ալեքսանյանը ժամկետային զինծառայող է և պետք է լիներ զորամասում, իսկ «Տոյոտա Պրադոն» գրանցված է «ԼՍՏ գրուպ» ՍՊԸ-ում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter