HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զանգվածային հետապնդումները շարունակվում են

Այսօր կալանավորվել է պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը: 

Փետրվարի 25-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ Այվազյանը ձերբակալվել է: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 316 հոդվածի առաջին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Փետրվարի 26-ին Արտակ Սիսակյանը եւ Վարդան Կիրակոսյանը ազատ էին արձակվել: Նրանց մեղադրանք չէր առաջադրվել: Իսկ ահա գործով կասկածյալ Ս. Այվազյանի դեմ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Երեկ ուշ երեկոյան ձերբակալվել է ՆԳ նախկին նախարար եւ Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի եղբայրը` Կոթի գյուղի բնակիչ Սերյոժա Սիրադեղյանը, ում տնից իրավապահները առգրավել են «ՏՕԶ» տիպի հրացան` առանց փամփուշտների:

Ոստիկանությունը շարունակում է զանգվածային կերպով խուզարկել ժողովրդական շարժման մասնակիցների տները, նրանցից առավել ակտիվներին բերման է ենթարկում, ձերբակալում, մեղադրանք առաջադրում, կալանավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter