Ազատության հրապարակ. օր 7-րդ
Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ փետրվարի 27-ին, շարունակվեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով հանրահավաքը:
Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է. «Մենք մի հարց ենք լուծում, այլ հարց չկա. այս երկրից կա՛մ Սերժ Սարգսյանն է հեռանում, կա՛մ ժողովուրդը»: Երեկ երեկոյան նրա շտաբի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը լրագրողներին հայտնել էր, թե մերժում են Սերժ Սարգսյանի` ընդդիմադիր բոլոր ուժերի հետ համագործակցության առաջարկությունը, որը վերջինս արել է նույն օրը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում:
Կալանավորվածներին ազատ արձակելու պահանջով մասնակիցների մի մասը արդեն ավանդական երթով շարժվեց դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Ցուցարարները Ռուսաստանի Դաշնության ու Ֆրանսիայի դեսպանատների մոտով վերադարձան «Ազատության» հրապարակ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել