HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դժբախտ պատահար Մասիսում. մեկ զոհ

Այսօր դժբախտ պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 8:40-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրատարում ավտոմեքենա է ընկել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել նաեւ ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Մասիսի քննչական բաժանմունքի քննիչ Պավել Եղիազարյանի գլխավորությամբ:

Հրշեջ ծառայության աշխատակիցները վերամբարձ կռունկի օգնությամբ ջրատարից դուրս են բերել «ՎԱԶ-2103» մակնիշի 07 ՏՏ 345 համարանիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայում հայտնաբերվել է ջրախեղդ եղած նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Արայիկ Օհանյանի դին:

Ավտոմեքենայում հայտնաբերվել է նրա ընտանեկան շունը:

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի տուգանային հրապարակ:









Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter