ՕԵԿ-ում վավեր են միայն վարչության անդամները
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի` Սերժ Սարգսյանի հետ հուշագրի կնքումից հետո ՕԵԿ 3 անդամներ Ազատության հրապարակում իրենց անդամատոմսերը վառելու ցանկություն էին հայտնել, ինչը կանխվել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից` դրանք իբրեւ իրեղեն ապացույց պահելու նկատառումներով, որպեսզի «չասեն, թե նման անդամներ իրենք չունեն»:
Քիչ առաջ ՕԵԿ մամուլի ծառայությունը տարածեց հետեւյալ հաղորդագրությունը.
«Այսօր Ազատության հրապարակում երկու քաղաքացիներ ելույթ են ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության անունից` ի ցույց դնելով անդամատոմսերը: Անհրաժեշտ ենք համարում հասարակությանը իրազեկել, որ դրանք ՕԵԿ անդամներ չեն, քանի որ ՕԵԿ անդամատոմսերի հին նմուշները դեռեւս Արթուր Բաղդասարյանի` ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո, ճանաչվել են անվավեր, իսկ նոր նմուշի կուսակցական տոմսեր ստացել են առայժմ միայն վարչության անդամները: Դատապարտում ենք հերթական անգամ կեղծիքի եւ շանտաժի քաղաքականության կիրառումը` հիշեցնելով, որ այն չի կարող հաջողություն ունենալ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել