HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանի նամակը` Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է ուղղել  ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին: Նամակում նշված է.

«2008թ. փետրվարի 28-ին, ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Ստյոպա Սաֆարյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Սեդա Մելիքյանն ու Լալա Ասլիկյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված հանցագործության մասին հաղորդմամբ հայտնել են, որ 2008թ. փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ մասում նրանց նկատմամբ կատարվել են բռնություններ, Զ. Փոստանջյանին քարշ տալով գցել են գետնին, խլել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի միկրոֆոնը, դրսեւորել անհարգալից վերաբերմունք ինչպես ԱԺ պատգամավորների, այնպես էլ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ: 

Բացի այդ, ըստ դիմումատուների, ԱԺ պատգամավոր Ս. Սաֆարյանը ցանկացել է այս ամենի մասին հայտարարություն ներկայացնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին, սակայն բաժնի հերթապահ մասում հրաժարվել են այն ընդունել:

Ելնելով «Մարդու իրավունքների Պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով Պաշտպանին վերապահված լիազորություններից` Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին` առաջարկելով ստուգել դիմումում նշված փաստերը և դրանց վերաբերյալ տալ իր պարզաբանումները հնարավորինս սեղմ ժամկետներում¦:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter