Ոստիկանությունում չե՞ն տիրապետում իրավիճակին
ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրված է մի հաղորդագրություն, որը մեջբերում ենք նույնությամբ.
«Ի պատասխան «Մեդիամաքս» լրատվական գործակալության հարցման՝ հայտնում ենք, որ Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների հրավիրած հանրահավաքին փետրվարի 27-ին մասնակցել է 8 հազար, փետրվարի 28-ին՝ 7 հազար, փետրվարի 29-ին՝ 6.200-ից 6300 մարդ:
Նշված հանրահավաքները Երեւանի քաղաքապետարանի կողմից արտոնված չեն եղել»:
Այս հաղորդագրությունից հետո որեւէ մեկը կարո՞ղ է հավատալ ՀՀ Ոստիկանության հաղորդագրություններին: Ու՞մ է հասցեագրված այս ակնհայտ ոչ ճիշտ տեղեկատվությունը. երեւանցիներն ամեն օր տեսնում են տասնյակ հազարավոր մարդկանց երթերը Երեւանի փողոցներում, օտարերկրյա հեռուստաընկերությունները ցույց են տալիս Ազատության հրապարակի հարյուր հազարավոր ցուցարարների հենց հաղորդագրության մեջ նշված օրերին: Իսկ իրենք իրենց խաբում են: Եթե իրենք հավատում են այդ թվերին, ինչու՞ է ոստիկանական ողջ անձնակազմը հավաքվել քաղաքի կենտրոնում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել