HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2 տարվա ազատազրկում` հանձնաժողովի նախագահին

«Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել քվեարկության արդյունքները կեղծելու համար թիվ 9/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին ներկայացված մեղադրանքը: Էդ. Աղաջանյանն ընդունել է ներկայացված մեղադրանքը եւ խնդրել կիրառել արագացված դատաքննություն, որի դեմ մեղադրող կողմը չի առարկել:

Դատարանի 29.02.08թ. դատավճռով Էդ. Աղաջանյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով եւ դատապարտվել 2 տարվա ազատազրկման»:

Հիշեցնենք, որ Երեւանի 9/31 ընտրատեղամասում Արթուր Բաղդասարյանի բողոքի հիման վրա կատարվել էր վերահաշվարկ, որի արդյունքում պարզվել էր, որ կեղծվել են ընտրությունների արդյունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter