HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաերթ. հեծանվորդը մահացել է

Երեկ՝ 21:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 36-րդ կիլոմետրին 107 համարի երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 0932 Տ համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հեծանիվով անցնող մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացին չթույլատրված տեղով է երթևեկել, ինչի հետևանքով տեղի է ունեցել վրաերթը:

Ֆոտոլրագրողը նշում է, որ վրաերթի ենթարկվածին՝ 1964 թվականին ծնված Արմեն Դաշտոյանին, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Արտաշատի հիվանդանոց, սակայն նա ճանապարհին մահացել է:

«Գազել»-ի վարորդը Արարատի մարզի բնակիչ Աբգար Տեր-Առաքելյանն է, ով դեպքի վայրից փախուստի չի դիմել և ըստ դեպքի վայրում հավաքված ականատեսների` օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին:


Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter