Դանակահարվել է պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի կայքէջը, Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ վիրավորվել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Երեւանի թիվ 3 հիվանդանոցում Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ իրեն դանակահարել է ցուցարարներին խառնված սադրիչներից մեկը:
«Ժամը չեմ կարող ասել: Երեւանի քաղաքապետարանում, երբ ոստիկանները մտան ներս, մի քանի ոստիկաններ մնացին դրսում: Պրովոկատորներ էին միանաշանակ, որովհետեւ, երբ մարդիկ ուզում էին մտնել քաղաքապետարանի շենքը, մենք կանգնեցինք` չթողեցինք: Ու զգացինք, որ ոստիկաններից մի քանիսի վրա հարձակվում են: Բոլորով վազեցինք այնտեղ, որ թույլ չտանք, որ այդ պրովոկատորները հարվածեն ոստիկաններին: Փոխգնդապետ էր, որին հարվածում էին, ես միանգամից պառկեցի իր մեջքի վրա` այնպես, որ իր գլուխը եւ մեջքը ապահով լինեն, հարվածներ չստանա: Եվ այդ պահին ծակոցը զգացի»:
Դրանից հետո, Մարտիրոսյանի խոսքով, մարդիկ միջանցք են բացել եւ ոստիկանին հեռացրել այդտեղից:
Նա վստահ է, որ դա դանակահարություն էր:
«Ես գտնում եմ, որ դրանք ցուցարարներից չէին, որովհետեւ ցուցարարները որոշակիորեն մեզ էլ են ճանաչում, ու մեզ լսում էին ցուցարարները: Դրանք [սադրիչների] մի խումբ էին»,- հավելեց նա:
Բժիշկներից մեկը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ մեծ դժվարությամբ են Արմեն Մարտիրոսյանին փրկել հաշմանդամ մնալուց:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել