Հայաստանցի 19 սամբիստ մեկնում է աշխարհի առաջնության
Հոկտեմբերի 13-ից 17-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվելու է Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի 2011թ. առաջնությունը, որին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է 24 ներկայացուցչով:
Պատանիների հավաքականում ընդգրկված են՝
Գրիգոր Մխիթարյան, 48 կգ քաշային կարգ
Ռազմիկ Պետոյան, 52 կգ ք/կ
Հովհաննես Ալեքսանյան, 56 կգ ք/կ
Արթուր Սահակյան, 60 կգ ք/կ
Ռաֆիկ Մանուկյան, 65 կգ ք/կ
Ավետիք Պողոսյան, 70 կգ ք/կ
Հովհաննես Սերոբյան, 75 կգ ք/կ
Մինաս Մադոյան, 81 կգ ք/կ
Մարտիրոս Հակոբյան, 87 կգ ք/կ:
Երիտասարդների հավաքական՝
Մաքսիմ Մանուկյան, 48 կգ ք/կ
Տիգրան Կիրակոսյան, 52 կգ ք/կ
Սերյոժա Ալեքսանյան, 57 կգ ք/կ
Կարեն Տոնոյան, 62 կգ ք/կ
Վահագն Գևորգյան, 68 կգ ք/կ
Հակոբ Մարգարյան, 74 կգ ք/կ
Մհեր Կարապետյան, 82 կգ ք/կ
Արթուր Բունիաթյան, 90 կգ ք/կ
Ազատ Աբրահամյան, +100 կգ ք/կ
Պատանիների առաջնությունում հայաստանցի միակ աղջիկ մասնակիցն է 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը:
Հավաքականների մարզիչներն են Հայկ Ավետիսյանը, Աղասի Գալստյանը, գլխավոր մարզիչը՝ Վովիկ Խոջայանը: Ռիգա է մեկնում նաև միջազգային կարգի էքստրա դասի մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հիշեցնում է, որ հայաստանցի պատանի և երիտասարդ սամբիստները ապրիլի 14-ից 18-ը Պրահայում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել էին 5 բրոնզե և 2 արծաթե մեդալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել