HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ «Հայլուրին»

Այն, ինչ դուք անում եք այսօր` ճշմարիտ տեղեկատվությունը թաքցնելը եւ օրվա իշխանություններին հաճո միակողմանի ինֆորմացիայի մատուցումը, դուրս է լրագրողի առաքելության մասին մեր պատկերացումների, լրագրողական էթիկայի եւ բարոյականության սահմաններից:

Իրականությունը ձեզ կարեւոր երկընտրանքի առաջ է կանգնեցրել` մաքրել լրատվությունը պատվիրված, շինծու բեմադրություններից եւ մատուցել անաչառ, երկկողմանի լրատվություն կամ վերջնականապես եւ անդառնալիորեն կորցնել մարդկանց հավատն ու վստահությունը ոչ միայն ձեր, այլ առհասարակ լրագրողի մասնագիտության նկատմամբ, ինչի ականատեսն ենք այսօր: Լավ հիշեք Գարեգին Նժդեհի խոսքերը. «Եղիր ազատ... Գիտակից ստրուկի եւ հանցագործի միջեւ ոչ մի տարբերություն չկա»:

Մենք հրաժարվում ենք «Հայլուրի» մատուցած կողմնակալ լրատվությունից:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի խումբ ուսանողներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter