HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գտնվել են սողանքին զոհ գնացած Սորսումատյան եղբայրների դիակները

Այս առավոտ փրկարարները Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածի 25-րդ կմ-ում տեղի ունեցած հսկայական սողանքային գոտում գտել են 5 անհայտ կորածներից 2-ի՝ Սորսումատյան եղբայրների դիակները:

Երևանի բնակիչներ, 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյանների մարմինները հայտնաբերվել են իրենց պատկանող մարդատար ավտոմեքենայի մեջ սողանքից 8 օր անց:

Եղբայրներից մեկն ունի 3, իսկ մյուսը՝ 7 երեխա: Դեռևս անհայտ է 3 անհետ կորածի ճակատագիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter