Գորիսում 20 սպա ապահովվել է բնակարանով
Հոկտեմբերի 9-ին Գորիս քաղաքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի 20 սպայի համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը:
Շնորհավորելով բնակարանամուտը տոնող սպաներին՝ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ զինծառայողներին բնակարաններով ապահովելը պաշտպանության նախարարության կարևորագույն խնդիրներից է:
Ծանոթանալով բնակարանային պայմաններին ու կատարված աշխատանքներին՝ պաշտպանության փոխնախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ սպաների համար նախատեսված բնակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներով, կահավորված են և ապահովված են անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել