Հրամանագիր՝ աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2011 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Հրամանագրի համաձայն՝ որոշվել է 2011 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:
Որոշվել է նաև 2011 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
ՀՀ կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել