HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակարգ իրավիճակների նախարարություն. «Անհայտ կորածների ցուցակը նվազում է»

Հոկտեմբերի 10-ի ժամը 11.00-ի դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի գոտում հայտնաբերվել են անհետ կորածների ցուցակում նշվող 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը, որոնք ժամը 11.20-ին տեղափոխվել են դիարան:

Մինչ օրս փրկարարները ՀՀ ՊՆ ուղղաթիռի և քարշակի, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղու» շարժական կռունկի օգնությամբ հողազանգվածից դուրս են բերել տարբեր մակնիշի ու բեռնատարողության 25 ավտոմեքենա:

Անհայտ կորածների ցուցակը նվազել է: Nշվում է 3 անուն`

1. Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ).
2. Արթուր Գուրգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի).
3. Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին` ժամը 19:03-ին, M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter