Նոր լեռնադահուկային հանգտավայր` Ախալքալաքի շրջանում
Ախալքալաքի Արագվա գյուղի մոտակայքում սկիզբ է դրվել նոր լեռնադահուկային հանգստատեղի կառուցման աշխատանքներին: Լեռնադահուկային հանգստատեղի խաղադաշտի երկարությունը կազմելու է 280 մետր:
Այնտեղ նաեւ նախատեսվում է կառուցել լեռնադահուկային դպրոց, տուրիստական ճամբար ու հյուրանոց: Արդեն իսկ ավարտվել է լողավազանի կառուցումը:
Զուգընթաց իրականացվում են շրջանի ենթակառուցվածքների թարմացման աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում է «Ախալցխայի վերածնունդ» կայքը, ծրագիրը ֆինանսավորվում է նախագահական հիմնադրամի կողմից եւ նպատակ ունի նպաստել տարածաշրջանում սպորտային զբոսաշրջության տարածմանը, որը, ծրագիրը իրականացնողների խոսքերով, իր հերթին օգնելու է բարելավել տարածաշրջանի տնտեսական վիճակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել