HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում

«Ժառանգություն» խմբակցությունը` Ազգային ժողովում հանդիսանալով միակ խորհրդարանական ընդդիմադիր ուժը, այսօր եւ միշտ կանգնած է լինելու ժողովրդի խոցելի հատվածի կողքին` նրանց կողքին, ովքեր կարիք ունեն ազատությունների ու ոտնահարված իրավունքների պաշտպանության, քանի որ քաջ գիտակցում է, որ մեր պետականության ամրապնդման միակ ճիշտ ճանապարհը պաշտպանված եւ իշխանության նկատմամբ վստահություն ունեցող քաղաքացին է:

Առայսօր իշխանությունները եւ Հանրային հեռուստաընկերությունը` իշխանության շահը որպես պետական շահ ներկայցնելով, այն վեր են դասում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հետեւյալ դրույթներից.

- Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են:

- Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքերին ու նորմերին համապատասխան:

- Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքերով եւ ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:

2006 թվականից ի վեր Հայաստանում գոյություն ունեն միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից ճանաչված քաղբանտարկյալներ: Համաձայն իրավապաշտպան կազմակերպությունների ընդունած ձեւակերպման` նրանց որակում են իբրեւ «խղճի բանտարկյալներ»:

Ցավալի է, բայց 2008 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված «խղճի բանտարկյալների» թիվը Հայաստանում կտրուկ աճեց` անցնելով հարյուրը:

Հաշվի առնելով Հայաստանում 2008 թվականի ՀՀ նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակը եւ հիմնվելով ցավալի այն իրողության վրա, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ իրենց բողոքն են ներկայացնում մեզ` բազմակարծության արտահայտման արդյունքում իրենց կալանավորելու, վարչական պատասխանատվության ենթարկելու եւ այլ ձեւերով հետապնդելու վերաբերյալ` «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներս մշտապես հետամուտ ենք իրավապահ մարմինների կողմից միայն օրենքի տառին ու ոգուն համապատասխան գործողությունների իրականացմանը:

Հորդորում ենք ՀՀ իրավապահ եւ արդարադատություն իրականացնող մարմիններին` առաջնորդվել ՀՀ Սահմանդրությամբ եւ Մարդու իրավունքերի ու հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի նորմերով:

«Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ պետք է անհապաղ ազատ արձակվեն ընտրական եւ քաղաքական գործընթացներին մասնակցած անձինք, նրանց ընտանիքների անդամները, մերձավորները, աշխատանքային ընկերները, դադարեցվեն քաղաքացիական անկոտրում դիրքորոշում ունեցող անձանց նկատմաբ իրականացվող հետապնդումները, վերականգնվի խաղաղ հավաքների անցկացման իրավունքը եւ կատարվի արդար դատաքննություն, իսկ պետական պաշտոնատար անձանց ապօրինություններից տուժած քաղաքացիներին տրվի համարժեք փոխհատուցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter