HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սինոփսիս Արմենիա»-ն նշում է իր ուսումնական դեպարտամենտի 10-ամյակը` շնորհավորելով 99 շրջանավարտներին

Էլեկտրոնային բաղադրիչների և համակարգերի նախագծման, ստուգման և արտադրության համար անհրաժեշտ ծրագրային ապահովման և մտավոր սեփականության համաշխարհային առաջատար «Սինոփսիս» ընկերությունն (Nasdaq: SNPS) այսօր հայտարարեց, որ Սինոփսիս Արմենիա ուսումնական դեպարտամենտի (ՍԱՈՒԴ) հետ համագործակցող Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)  46 մագիստրոսի և 45 բակալավրի որակավորում ստացած շրջանավարտները հաջողությամբ ավարտել են Սինոփսիսի կրթական ծրագիրը և այժմ պատրաստ են մասնագիտական ճարտարագիտական գործունեությամբ զբաղվել:  

Ավարտական արարողության ժամանակ «Սինոփսիսի» նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն դոկտոր Չի Ֆուն Չանը կարևորեց շրջանավարտների ձեռքբերումները և «Սինոփսիսի» Նվաճման Վկայականներ հանձնեց  յուրաքանչյուրին: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ  և ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը և Հայաստանի  գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ և ԵՊՀ ռեկտոր Արամ Սինոնյանը  դիպլոմներ հանձնեցին իրենց բուհերի շրջանավարտներին: Ռուս-սլավոնական համալսարանի ութ շրջանավարտ «Սինոփսիսի» Ճանաչման վկայականներ ստացան` «Սինոփսիսի» ծրագրային ապահովման գործիքներին տիրապետելու համար: 

Այս տարի ավարտական արարողակարգը համընկնում է ՍԱՈՒԴ-ի և ՍԱՈՒԴ-ի շենքում Միկրոէլեկտրոնիկայի սխեմաների և համակարգերի միջֆակուլտետային ամբիոնի 10-ամյակի հետ:

2001 թվականին հիմնադրված ամբիոն իրականացնում է Արտադրություն/ԲՈՒՀ համագործակցության նոր կրթական մոդելի կիրառումը` գերմեծ ինտեգրալ սխեմաների /VLSI/ և  էլեկտրոնային նախագծման ավտոմատացման /EDA/ ոլորտներում բարձրորակ մասնագետների պատրաստման և միջազգային ճարտարագիտական չափանիշներին լավագույնս համապատասխանելու համար: 2004-ին ՍԱՈՒԴ-ի մաս կազմող ամբիոնը դարձավ «Սինոփսիսի» համաշխարհային համալսարանական ծրագրի անդամ:

10 տարիների ընթացքում ՍԱՈՒԴ-ը պատրաստել է 373 բարձրորակ մասնագետներ և արտադրության մեջ աշխատելու ունակ ճարտարագետներ, այդ թվում` 360 բակալավր և 292 մագիստրոս: Այդ շրջանավարտներից քսանմեկը շարունակել է ուսուցումը գիտությունների թեկնածուի որակավորում ստանալու համար: Այս պահի դրությամբ, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը աշխատանքի է ընդունել շրջանավարտների 67 տոկոսին, որոնք կազմում են ընկերության աշխատակազմի 35 տոկոսը: Մնացած շրջանավարտներն աշխատանքի են անցել Հայաստանում գործող այլ ՏՏ ընկերություններում:

ՍԱՈՒԴ-ը ուսանողներին ապահովում է համաշխարհային մակարդակի կրթությամբ, առաջարկելով ընդունված կրթական համակարգի բոլոր անհրաժեշտ բաղադրիչները` տեղական և համաշխարհային հեղինակավոր համալսարանների կողմից ճանաչված ամբողջական ուսումնական ծրագիր, «Սինոփսիսի» գերժամանակակից էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ծրագրային փաթեթներ և Ուսումնական նախագծման  փաթեթ, բարձր որակավորում և փորձ ունեցող դասախոսական կազմ և ժամանակակից տեխնիկական ենթակառուցվացք ու միջավայր:

 ««Սինոփսիսը» կարևոր է համարում աջակցություն ցուցաբերել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացող արտադրության համար անհրաժեշտ  ապագա աշխատուժ պատրաստելու գործում,- ասում է դոկտոր Չանը:- Ես շնորհավորում եմ այն շրջանավարտներին, ովքեր համագործակցության Արտադրություն/բուհ մոդելը կիրառելու առիթ ունեցան: Մենք վստահ ենք, որ այս կրթական մոտեցման շնորհիվ նրանք ստացել են համաշխարհային մակարդակի կրթություն և այժմ կարող են աշխատել որպես հմուտ, արտադրությանը պատրաստ մասնագետներ»:

Արտադրություն/բուհ կրթական մոդելի մասին

Բակալավրիատի ծրագրի առաջին տարիների ընթացքում ուսանողները ստանում են հիմնական կրթություն մաթեմատիկայից, ֆիզիկայից և այլ գիտական առարկաներից իրենց ընտրած բուհերում: Այնուհետև «Սինոփսիսի» տեխնիկական փորձագետներն ու դասախոսներն ընտրում են լավագույն ուսանողներին` ՍԱՈՒԴ-ի ծրագրում ընդգրկելու համար: Հետագա կրթությունը բակալավրիատի, մագիստրատութայի և Ph.D. ծրագրերում իրականացվում է գերմեծ ինտեգրալ սխեմաների /VLSI/ և էլեկտրոնային նախագծման ավտոմատացման /EDA/ ՍԱՈՒԴ-ի կողմից մշակված ուսումնական ծրագրով:

Դասընթացները տեղի են ունենում Սինոփսիսի հատուկ սարքավորումներով համալրված լսարաններում, որտեղ ՍԱՈՒԴ ուսանողները կարող են օգտվել արտադրության մեջ կիրառվող գերժամանակակից EDA ծրագրային ապահովման փաթեթներից: Կուրսային նախագծերի, մագիստրատուրայի և Ph.D. թեզերի ղեկավարումը իրականցվում է «Սինոփսիս Արմենիայում» իրականացվող ակտուալ նախագծերի համատեքստում:

Նախագծերն իրագործվում են Սինոփսիսի առաջատար մասնագետների և համապատասխան բուհերի դասախոսների վերահսկմամբ: ՍԱՈՒԴ ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտները դառնում են արտադրությանը պատրաստ մասնագետներ և որակավորվում են «Սինոփսիս Արմենիայում» կամ այլ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում աշխատելու համար: Ճարտարագետների այս ռեսուրսը կարևոր գործոն է դառնում Հայաստանում  էլեկտրոնային նախագծման ավտոմատացման կլաստերի զարգացման գործընթացում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter