Հրդեհ` թռչնաֆաբրիկայում
Հոկտեմբերի 10-ին`ժամը 05.16-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեում գտնվող Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի բակում:
ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 05.34-ին, մարվել`05.50-ին: Օժանդակ շինության ներսում այրվել են 40 խմ արհեստավորական իրեր (գազի բալոն, բենզինի տարա, հագուստ):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել