HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակ-հրավերը

19 մայիսի 2008

ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին

Երեւան, Հայաստանի Հանրապետություն

Հարգելի հայրենակիցներ,
Մայրաքաղաքից մինչեւ համաշխարհային զանազան կենտրոններ` հանրային երկխոսության մասին խոսում են բոլորը: Արդեն հատել ենք ԵԽԽՎ գարնանային եւ ամառային նստաշրջանների միջնաժամկետը, սակայն խոսքը գործի չի վերածվում: Պահը բախտորոշ է:

Հայաստանի վտանգված հեղինակությունը, նրա ժողովրդավարական առաջատար ապագան, նրա յուրաքանչյուր քաղաքացու ազատությունն ու արժանապատվությունը ապահովելու հրամայականից ելնելով` պատիվ ունեմ ձեզ հրավիրելու ուշացած, բայց դեռ հրատապ քննարկման, որը տեղի կունենա երեքշաբթի օրը` մայիսի 20-ին, ժամը 20.00-ին, Երզնկյան 75 հասցեում գտնվող Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հյուրասրահում:

Հուսով եմ եւ հավատացած, որ կընդառաջեք սույն հրավերին: Համարեք ձերը, մեր բոլորինս:

Որպես օրակարգի ու դրա տարրապատկերի մեկնարկային տարբերակ` կցում եմ «Ժառանգություն» կուսակցության առաջարկած` համապետական առկա ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված անհրաժեշտ նախնական գործողությունների ծրագրի սեղմագիրը: Այն զուգահեռաբար ու պարտադիր ներկայացնում ենք նաեւ Հայաստանի ժողովրդին` ի գիտություն եւ ի մասնակցություն:

Գոհ կլինեմ ձեզ հետ հանդիպելու` առանձին եւ միասին քաղաքացիական մեր պարտքը կենսակոչելու համար: Վասն հավատո եւ հայրենյաց:

Հարգանոք ու վաղվա ակնկալիքով`

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter