Առողջապահության նախարարության խորհուրդները՝ գրիպից խուսափելու համար
Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է: Իրավիճակի գնահատման համար հանրապետությունում իրականացվում է շաբաթական մոնիտորինգ: Առողջապահության նախարարի հրամանով իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ:
Գրիպից կամ սուր շնչառական վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է.
- խուսափեք հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք, ապա մնացեք տանը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի զբաղվեք ինքնաբուժմամբ,
- հագնվեք եղանակին համապատասխան,
- պահպանեք հազի և/կամ փռշտալու վարվելակարգը,
- օգտագործեք հնարավորինս շատ հեղուկ,
- հաճախակի օդափոխեք փակ տարածքները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն' եվրոպական տարածաշրջանում ևս գրիպի և սուր շնչառական վարակների առումով ներկայումս համաճարակային իրավիճակը լարված չէ: Եվրոպական տարածաշրջանի երկրներում շրջանառում են գրիպի Ա և Բ տեսակները:
Եվրոպական տարածաշրջանի երկրներում ներկայումս նույնիսկ չի դիտվում գրիպի, գրիպանման հիվանդությունների և սուր շնչառական վարակների ինտենսիվ շրջանառություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել