Հայաստանում հաշվառված է հոգեկան խանգարումներով 45 հազար մարդ
Աշխարհում մոտ 450 միլիոն մարդ ունի հոգեկան այս կամ այն խանգարում, և Առողջապահության համաշխարհային կազամակերպության հաշվարկներով 2020թ. դեպրեսիան հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում կլինի երկրորդը:
Հայաստանի Հանրապետությունում հոգեկան խանգարումներով հաշվառված քաղաքացիների թիվը մոտ 45.000 է:
Հոգեկան խանգարում կարող է ունենալ ցանկացած մարդ՝ անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակության մեջ գրաված դիրքից: Այդ իսկ պատճառով կարևոր է հասարակության բոլոր շերտերի ճիշտ իրազեկվածությունը տվյալ երևույթի վերաբերյալ:
Այսպիսով, ամեն տարի հոկտեմբերի տասը նշվում է որպես հոգեկան առողջության օր, որի հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա, որպեսզի խնդրի մասին մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողներն ու նրանց ընտանիքի անդամներն ու բուժանձնակազմը, այլև հասարակության բոլոր շերտերը՝ այդ թվում նաև քաղաքականություն կառուցողները:
Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության հռչակած այս տարվա կարգախոսն է «Ծավալուն ներդրումներ՝ հանուն հոգեկան առողջության»:
Հոգեկան առողջության ոլորտում բազմաթիվ են մարտահրավերները, և իրոք անհրաժեշտ են ծավալուն ներդրումներ՝ մարդկային, ֆինանսական, տեխնիկական և այլն, անհրաժեշտ է իրականացնել հետևողական աշխատանք՝ ուղղված կադրերի պատրաստման, բուժման և կանխարգելման բարելավմանը, հոգեկան խանգարում ունեցողների իրավունքներ պաշտպանությանը, ստիգմայի նվազեցմանը և այդ խնդիրների վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացմանը:
Այս գործում կարևոր է նաև մասնագիտական ասոցիացիաների, հոգեկան խանգարումներ ունեցողների ընտանիքների և հասարակական սեկտորի այլ կազմակերպությունների շահագրգիռ ներգրավումը:
ՀՀ առողջապահության նախարարություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել