HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում աշնանային ծառատունկի համար ձեռք է բերվել 40 հազար ծառ և թուփ

Մայրաքաղաքում աշնանային ծառատունկը կազմակերպելու նպատակով ձեռք է բերվել 40 հազար ծառ և թուփ, որոնք արդեն բաշխվել են վարչական շրջաններին, համատիրություններին և ուսումնական հաստատություններին: Այս մասին զեկուցվել է այսօր՝ Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Քաղաքի տարածքում 2011թ. իրականացվող ընդհանուր կանչապատման աշխատանքների ավարտի ժամկետ է սահմանվել նոյեմբերի 15-ը:

Հանձնարարվել է ներկայացնել Երևանի արտաքին լուսավորման նոր ցանկ, որը կներառի ձևավորման կարիք ունեցող հուշարձանները, շենքերն ու շինությունները:

Քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է արագացնել մայրաքաղաք մտնող ճանապարհների և հարակից տարածքների արտաքին ձևավորման աշխատանքները ու զուգահեռաբար ուսումնասիրել նաև որոշ մայրուղիների ընդարձակման հարցը:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի երթևեկությունը բեռնաթափելու նպատակով մշակվել են մի շարք ծրագրեր, այդ թվում նաև նոր շրջանցիկ ճանապահների կառուցում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter