Մեկնարկել է «Ես եմ» 6-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնը
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը հոկտեմբերի 10-ից 15-ը կազմակերպում է «Ես եմ» 6-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության 20-ամյակին:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող կինոփառատոնը կոչված է օժանդակելու երիտասարդ ստեղծագործողներին և ինտեգրացիոն գործընթացների ձևավորմանը կինոյի ասպարեզում:
«Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004 թ.-ից ամեն տարի, սկսած 2007 թ.՝ երկու տարին մեկ անգամ:
Այս տարի փառատոնին ներկայացվել է շուրջ 112 ֆիլմ 16 երկրից՝ Հայաստան, Մոլդովա, Լիտվա, Լատվիա, Գերմանիա, Ուկրաինա, Չեխիա, Ռուսաստան, Սլովակիա, ԱՄՆ և այլն:
Կինոփառատոնի հաղթողները մրցանակների կարժանանան հետևյալ անվանակարգերում. Գրան պրի՝ «Լավագույն ֆիլմի» համար, «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն խաղարկային աշխատանք»,«Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն վավերագրական աշխատանք», «Լավագույն ուսանողական աշխատանք», «Լավագույն անիմացիոն աշխատանք»:
Փառատոնի ֆիլմերը կցուցադրվեն«Կինոյի տանը» (մուտքը՝ Վարդանանց փ.):
Փառատոնի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել