HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Երբ գալիս է սեպտեմբերը

Նախաբան

Իմ նախորդ հոդվածներից մեկում ապրիորի մտքերի զարգացումը հանգեցրեց հայդեգերովյան հայտնի այն ճշմարտությանը, որ «ցանկացած հակաշարժում, ի վերջո, թաղվում է նրա էության մեջ, ինչի դեմ ուղղված է»:

Այն ժամանակ էնտուզիազմով փորձում էի հասկանալ ու մեկնաբանել Հիմնադիր նախագահի սկսած նոր շարժման էությունը: Եվ այն ժամանակ, եւ հիմա, երբ մերկացվում է Հիմնադրի կողմից իշխանությունների հակամարդկային ու ապազգային բնույթը, եւ երբ նույն բծախնդրությամբ այս ու այն ուժերի կողմից քննադատվում է ինքը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, կրկին համոզվում եմ գերմանացի մտածողի տված սահմանման անվրեպության մեջ:

Այո, Հայ ազգային կոնգրեսի դեմ (ՀԱԿ) ուղղված ցանկացած շարժում, ի վերջո, կթաղվի այդ միավորման էության մեջ: Որքան շատ որեւէ ուժի կողմից խոսվի դրա դեմ, այնքան այդ ուժն ավելի է տարրալուծվելու Կոնգրեսի մեջ: Ես առայժմ չեմ խոսելու Կոնգրեսի ու նրա առաջ քաշած խնդիրների մասին, քանզի դրանք իրենց սրընթաց զարգացումներում կարող են սխալ ըմբռնվել իմ կողմից: Չեմ խոսելու նաեւ իշխանությունների որակական այս ու այն հատկությունների մասին: Կարճ մի քանի հոդվածներում փորձելու եմ տալ իրավիճակի ու մեր ժամանակի մասին իմ ընկալումները: Փորձելու եմ իմ հայրենակցին ներկայացնել մեր նորանկախ երկրի ներկայի ու նրա հեռանկարի մասին իմ պատկերացումները:

Աշխարհագրական կամ ֆիզիկական մարմին, հոգեւոր համակարգ, հավաքականության հեռանկար: Երեք բաժին, երեք հոդված: Յուրաքանչյուրը երկու տպագիր էջի սահմանում: Նախօրոք ակնկալում եմ ընթերցողի համբերատար վերաբերմունքը իմ շատ սուբյեկտիվ ասելիքի նկատմամբ:

Ֆիզիկական մարմին, կամ ժամանակի ֆիզիկական ընկալումը

Յուրաքանչյուր մարդ որոշակի պարզությամբ զգում է իր անձնական կյանքի ու իր ժամանակի մակարդակի հարաբերակցությունը: Այսօր շատ մարդիկ իրենց զգում են որպես նավաբեկյալ, որը ջրի մակերեւույթին մնալ չի կարողանում: Կյանքի արագությունը, հասարակական հարաբերությունների համակարգը, միջավայրի էներգետիկան ընդհանարապես, վախեցնում ու տանջում են քաղաքացուն: Մարդը սկսել է ավելի ցավոտ զգալ այն, որ կյանքի պուլսը հագեցած չի խփում:

Այսօր շատ ու շատ վայրեր վաղուց արդեն անհասանելի են Հայաստանի քաղաքացիներին: Հայաստանի շատ ու շատ քաղաքացիների բիոտարածքը ընդգրկված է տաղավար տուն աշխարհագրության մեջ: Մարդու աշխարհագրական տարածքն առաջին հերթին իր հայրենիքի հողակտորի չափն է, երկրորդ` նաեւ համընդհանուր հասանելի այլ երկրները: Խոսում ենք գնացող ու եկող հարյուր հազարավոր ուղեւորների ու զբոսաշրջիկների մասին, բայց չենք խոսում տեղում անշարժ մնացած հարյուր հազարների մասին: Եթե մարդը մի քանի ամսով ստրուկի կարգավիճակով գնում ու գալիս է Ռուսաստան, դա դեռ տեղաշարժվել չի:

Աշխարհագրական տարածքը նախատեսում է ազատ տեղաշարժ:

Հավաքականության ֆիզիկական մարմինը ազատ տեղաշարժման սահմանափակումներ չունի: Շատ ու շատ հայեր ոչ թե գնացին ու լավ տեղավորվեցին, այլ գնացին ու չկարողացան ետ դառնալ: Մի անգամ էլ փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում երկիր ու երկրի սահման: Որն է հայաստանաբնակ հային հասանելի աշխարհագրությունը: Որն էր այդ հայի Հայրենիքը, ու որն է հիմա այն: Ես կարծում եմ, որ մարդն անտանելի ճնշված է ֆիզիկականի սահմանում: Հավաքականությունը ճնշվում է իր ներկա ֆիզիկական տարածքում: Այդ ճնշումը սկսվել է վաղուց, եւ դա իր ամենածանր բացահայտումը գտել է նորանկախ տարիներին: Հայաստանը ներկա աշխարհագրական տարածքով, իր ունեցած հարեւանությամբ շատ ծանր զարգացման հեռանկար ունի: Ես մի փոքր առաջ եմ ընկնում` հեռանկարի մասին խոսելով, քանզի իմ այս գրելիքի նպատակը, ի վերջո, մեր ապագայի մասին փոքր ի շատե որեւէ պատկերացում կազմելն է: Առկա ֆիզիկականի սահմանում հայ մարդու ընկալումները եւ տարածական, եւ ժամանակային առումներով ներամփոփ ու ճնշված են: Ելքի մեր սեւեռուն փնտրտուքը ներուղղված ու անտանելի լարված է: Այդ լարումն ու ներուղղված գոյաձեւը սահմանային վիճակներում ժամանակի ձգված տեւականությանը ներկանգառի որակ են հաղորդում:

Գործող իշխանությունը դուրս է մղվել ժամանակից, նա այլեւս չի զգում ժամանակի պուլսը: Սեպտեմբերյան համաժողովրդական բունտ ու ընդվզումով է դրսեւորվելու այդ ներկանգառը, այդ դադարը: Սեպտեմբերին իր ապոգեյում այդ ներարգելակումը կհայտնվի իր ապոկալիպտիկ կոլապսի մեջ: Միամիտ, պրիմիտիվ, մանկամիտ բաներ են խոսում մեր վերլուծաբանները երկրի աշխարհագրական ընդարձակումների ու նվազումների մասին: Ազգի աշխարհագրական տարածքին առնչվող խոսակցություններն առնչվում են նրա անցյալին, ներկային ու ապագային միաժամանակ: Դրանով են պայմանավորված տարածաշրջանային ներկա սրընթաց զարգացումները: Ճշգրիտ էր հաշվարկել իր մուտքը Հիմնադիրը: Մի քանի բան նա ավել գիտի իր փորձից: Աշխարհագրությունն ու ժամանակը մի ամբողջության մեջ են:

Մարդը, անհատը եւ անհատներից կազմված հավաքականությունը այնքան է տեր իր աշխարհագրական տարածքին, որքանով որ տեր է իր ժամանակին: Ժամանակն այստեղ առավել, քան երբեք ձեռք է բերում իր ամբողջականությունը` միավորելով պառակտված երեք հատվածները` անցյալը, ներկան ու ապագան: Մենք խոսում ենք ֆիզիկականի մասին: Այս վերջին ասելիքն ավելի ամբողջական կընկալվի, երբ դրան մտովի միացնենք հավաքականության հոգեւոր բաղադրիչը: Հայրենիք հասկացողությունը բազմերանգ է ժամանակակից մարդու ընկալմամբ:

Այս մասին հայ մտածողը պիտի լարված մտածի: Սահմաններն են փոխվել, սահմանումներն են փոխվել: Շատ ավելի վտանգավոր են դարձել Հայրենիք խոսքի ֆիզիկական շոշափելի ըմբռնումները: Հայրենիքը մի հայի համար տաղավար տուն երթուղին է, մյուսի համար այն ձգվում է Բոսֆորի ափին կառուցած սեփական ամառանոցից մինչեւ Ջիբրալթարի նեղուցին նայող մյուս ամառանոցը:
Տարատեսակ հայության աշխարհադասավորության զսպանակի սեղմման այս անտանելի չափերի ընդարձակված ամպլիտուդն է, որ պիտի հայ ժողովրդին բերի սեպտեմբերյան կատաստրոֆային, երբ մեկն ապրում է հաշմանդամ ու անտեղաշարժելի կարգավիճակում, իսկ մյուսը չի հասցնում տիրություն անել աշխարհասփյուռ իր հողերին ու կալվածքներին: Այսօր ամենահամարձակ հայի աշխարհաճանաչողության յուրաքանչյուր փորձ ավարտվում է Բագրատաշենի կամուրջի վրա, որին զարնվելով` փշրվում են աշխարհի վերջին սահմանը գծող Դեբեդի ջրերը:

Հարավկովկասյան բարձրավանդակում ծվարած ծովից ծով Հայաստանում շատ մոտ ժամանակներս կսկսի խաղացվել հայ պատմության ամենացավալի դրաման:

Փլուզված ԽՍՀՄ-ի ֆոնի վրա ավելի ցայտուն է ուրվագծվում Անդրկովկասի անկատար ուրվագիծը: ԽՍՀՄ կազմի մեջ քնած անարդարությունները ամենասուր դրվածքով կրկին բարձրացան ջրի երես ու դարձան օրվա խնդիր:

Փլուզվում են նաեւ Մեծ կայսրության փոքրիկ կայսրիկությունները, որոնցից էին Վրաստանն ու Ադրբեջանը:

Մեծ Հայրենիք հասկացությանը փոխարինելու է գալիս Մայր Հայրենիք գաղափարը:
Ինչ է հասկանում վրացին, ադրբեջանցին, հայը եւ մնացածները Մայր Հայրենիք ասելով` դրանով էլ կպայմանավորվի տվյալ ազգի, պետության հետ կապված գաղափարի իրացումը: Չվախեցնելով` իմ հայրենակցին ասեմ, որ սեպտեմբերյան զարգացումները բերելու են առճակատման ու մարդու ազատություների խիստ սահմանափակումների: Հայ ժողովուրդը պիտի պատրաստ լինի երկարատեւ ու անզիջում պայքարի: Հայրենիքի ֆիզիկական սահմաններին վերաբերող անտանելի բարդ ու անշնորհակալ նյութի մասին իմ կցկտուր զրույցի շարունակությունը թողնում եմ ընթերցողին եւ անցնում եմ ավելի վիճելի մի նյութի, որն առնչվում է հայազգի հավաքականության հոգեւոր համակարգին: 

Հոգեւոր համակարգ

«Ես խելագար չեմ, իմ միակ դժբախտությունը կայանում է նրանում, որ հոգիս մարմնիցս անկախ ապրում է իմ Հայրենիքում…»:

                                                                                                                                Արշիլ Գորկի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter