HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ զինված ուժերում ստեղծվելու է հանցագործությունների կանխարգելման հարցերով աշխատանքային խումբ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աայսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն առնչվող հարցեր:

Հանդիպման արդյունքում պաշտպանության նախարարի և զինվորական դատախազի միջև համաձայնություն է ձեռք բերվել զինված ուժերում կարգապահության խթանման, հանցավորության մակարդակի նվազեցման, հանցագործությունների կանխարգելման և պատասխանատվության խստացման նպատակով համատեղ հրամանով ստեղծել աշխատանքային խումբ, որը կվերանայի զինված ուժերի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը և առաջարկություններ կմշակի դրանցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես, շեշտվել է ՀՀ քրեական օրենսգրքում համապատասխան հանցակազմերի համար պատժաչափերի խստացման և դրա արդյունքում ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնադրության, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի և այլ իրավական ակտերի դրույթների վերանայման անհրաժեշտությունը:

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել փորձագիտական ակտիվ օժանդակություն ցուցաբերել աշխատանքային խմբի գործունեությանը:   

Մեկնաբանություններ (1)

es eli
yaxk iroq hay azgi amotn en,el aselu ban chka karelie nunisk chtpagrel es tamaiov voch mi ban

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter