HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1996-2010թթ. Նիդերլանդները Հայաստանին 41 մլն եվրոյի օժանդակություն է ցուցաբերել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության ազգային բանկի նախագահ Նուտ Վելինկին:

Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության հետ մեր երկրի համագործակցությունը' կարևորելով 1996-2010թթ. Նիդերլանդների կառավարության կողմից դրամաշնորհի տեսքով Հայաստանին ցուցաբերված շուրջ 41 միլիոն եվրոյի օժանդակությունը, նաև' Նիդերլանդների ազգային բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև ձևավորված փոխգործակցությունը:

Նախագահի խոսքով, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ենթախումբն արդեն 18 տարի նախագահող Նիդերլանդներն այդ տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարել: Հայաստանը, լինելով այդ ենթախմբի անդամ պետություններից մեկը, արդյունավետ համագործակցություն է ունեցել ինչպես նախագահող երկրի, այնպես էլ ենթախմբի անդամ պետությունների հետ:

Նիդերլանդների ազգային բանկի նախագահ Նուտ Վելինկը նշել է, թե հաճույքով է հիշում 2007թ. Հայաստան կատարած իր առաջին այցը, որը մեր երկրի հետ համագործակցության զարգացման առումով բավականաչափ օգտակար է եղել: Նուտ Վելինկը ևս գոհունակությամբ է խոսել ԱՄՀ/ՀԲ Նիդերլանդների ենթախմբի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության մասին' ընդգծելով, որ այն միշտ գերազանց է եղել:Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter