«Չորրորդ ինքնիշխանություն». Կարեն Կարապետյանն՝ իր հրաժարականի մասին
«Չի» տեղեկություններով՝ օրերս Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը մերձավոր շրջանակներում վերստին անդրադարձել է իր հրաժարականի մասին պատմությանը: Վերջինս նեղ միջավայրում ասել է, թե իր հրաժարականի պատճառը եղել է այն, որ ինքը դեմ է եղել իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությանը:
Կարապետյանը օրինակներով պատմել է, թե ինչպես է ինքը քննադատել տնտեսական այս կամ այն խնդիրը և ասել, որ ինչ արվում է, սխալ է, և դրա հետևանքները ծանր են անդրադառնում պետության սոցիալ-տնտեսական վիճակի վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել