HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Էջմիածնի օրը ավելի շատ սգո օր էր գեներալ Մանվելի համար

Շաբաթ օրը էջմիածինցիները նշել են քաղաքի օրը: Այստեղ էր նաև Սերժ Սարգսյանը: Նրան ուղեկցում էր պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանը:

Վերջինս մասնակցել է քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին, չնայած այդ օրը նրա համար ավելի շատ սգո օր էր, քանի որ տեղի էր ունենում նրա եղբոր՝ Մերուժան Գրիգորյանի հուղարկավորությունը:

Գեներալ Մանվելը քաղաքական լուրջ տարաձայնություններ ուներ Մերուժան Գրիգորյանի որդիների՝ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի և Արշալույս գյուղի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հետ:

Հրանտ Գրիգորյանը 2008թ. փետրվարին հայտարարեց, որ ինքը չի ստորագրել Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող հայտարարությունը, դա արել է իր հորեղբայր Մանվել Գրիգորյանը, իսկ Զարզանդ Գրիգորյանն առաջադրվեց և հաղթեց Արշալույսի համայնքապետի ընտրություններում՝ չնայած գեներալի ընտանիքն այլ թեկնածուի էր պաշտպանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter