HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ողջիի մանկապարտեզը վերաբացվել է

Սեպտեմբերի 1-ից կրկին գործում է Շիրակի մարզի Ախուրյանի վարչատարածքի Ողջի գյուղի մանկապարտեզը:

«Հետքը» մայիսի 12-ի համարում հրապարակել էր «Փակվել է Ախուրյանի վարչատարածքի միակ գյուղական մանկապարտեզը» հոդվածը, որը պատմում էր 1988 թ. երկրաշարժից հետո սփյուռքահայ բարերարների միջոցներով Ողջի գյուղում կառուցված մանկապարտեզի մասին, որի դռները փակվել էին բարերարների ֆինանսական օգնությունը դադարեցնելուն պես:

«Հետքի» խմբագրակազմն իր համառությամբ գերազանցեց ՀՀ կառավարությանը: ՀՀ վարչապետին եւ հանրապետության նախագահին ուղղված դիմումները` պետական բյուջեից միջոցներ հատկացնել Ախուրյանի վարչատարածքի միակ գյուղական մանկապարտեզի գործունեությունն ապահովելու համար, անհետեւանք չմնացին: Կառավարությունը որոշեց մասնակի ֆինանսավորել մանկապարտեզը` ամսեկան հատկացնելով 200 հազար դրամ: Մանկապարտեզի գործունեության համար պահանջվող գումարի մյուս մասը կշարունակեն լրացնել բարերարները:
Ներկայումս մանկապարտեզ են հաճախում 21 երեխաներ Ողջի եւ հարեւան երկու` Մեղրաշատ ու Հայկավան գյուղերից: Մանկապարտեզի տնօրեն Ժասմենա Առաքելյանը հայտնեց, որ մյուս գյուղերից նույնպես ցանկացողներ կան, բայց մանկապարտեզի շենքային պայմանները երեխաների թիվն ավելացնելու հնարավորություն չեն տալիս:

Հուսանք, որ մանկապարտեզը մի օր ավելի լավ պայմաններում կհայտնվի եւ հնարավորություն կունենա իր հարկի տակ ընդունելու այն բոլոր երեխաներին, որոնց համար մանկապարտեզը կարող է մանկության հաճելի հուշ մնալ ամբողջ կյանքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter