HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». այսպե՞ս են պահպանվում պատմական արժեքները

«Չնայած այն բանին, որ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը չի ընդգրկվել պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում, մշակույթի նախարարությունը համարում է, որ քաղաքաշինական ծրագրերում պետք է հաշվի առնել նշանավոր ճարտարապետի տան պատմական արժեքը: Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկության՝ Սարյան 9 հասցեում կառուցվում է հյուրանոցային համալիր, որում նախատեսվում է մասնակի վերականգնել Ռ.Իսրայելյանի տան գլխավոր ճակատի պատը»,- «Առավոտի» հարցմանն այսպես պատասխանեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կ.Այվազյանը:

Ժամեր չանցած՝ գետնին հավասարվեց վարպետի տունը: «Խնդիրը ոչ թե սեփականատերերը, այլ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունը և ճարտարապետներն են: Մշակույթի նախարարությունն ավելի լավ է՝ ոչինչ չանի»,- «Առավոտի» հետ զրույցում գերատեսչությունների անտարբերության վերաբերյալ իր վրդովմունքը հայտնեց ակցիայի կազմակերպիչ, մասնագիտությամբ մշակութաբան Անուշիկ Ավետյանը:

Մեկնաբանություններ (1)

Mesrop Mesropyan
Սա իսկապես մեր ազգի ինքնախայտառակությունն է, հազար ու մի տարբեր հասարակական կազմակերպություններ ու անհատներ առիթով ու անառիթ բողոքում են Կարսում Չարենցի տան անտեր ու վթարային վիճակից, բայց ոչ մեկ չի խոսել և նկատել Երևանի կենտրոնում արդեն ավերակ դարձած Արամ Մանուկյանի տան մասին, կամ գեներալ Սիլիկյան տան վթարային վիճակի մասին: Սա էլ հո թուրքփրը չեն անում, սա էլ հո մենք ենք ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter