Աշխարհում 58 երկիր դեռևս կիրառում է մահապատիժ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի և Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տոբյորն Յագլանդի համատեղ հռչակագիրը 2011 թ. հոկտեմբերի 10-ի՝ մահապատժի դեմ եվրոպական և համաշխարհային օրվա կապակցությամբ
Եվրոպական միությունն ու Եվրոպայի խորհուրդը միասնաբար վերահաստատում են, որ դեմ են մահապատժին և հանձնառու են աշխարհում մահապատժի վերացման գործընթացին: Մեր համոզմամբ՝ մահապատիժը անմարդկային և մարդու արժանապատվությունը ոտնահարող երևույթ է:
Եվրոպայի փորձն ապացուցել է, որ մահապատիժը չի կանխարգելում բռնի հանցագործության աճն ու չի ապահովում արդարություն նման հանցագործության զոհերի համար: Ոչ մի իրավական համակարգ ապահովագրված չէ դատական գործընթացի այնպիսի ձախորդություններից, որնց հետրանքով իրագործված մահապատիժը հանգեցնում է մարդկային կյանքի անդառնալի կորստի:
1997 թվականից ի վեր մեր անդամ երկրների տարածքում մահատիժ չի իրականացվել:
Մենք շարունակում ենք դատապարտել մահապատժի կիրառումը Բելառուսում, որը մնում է միակ եվրոպական երկրը, որտեղ դեռևս կիրառվում է մահապատիժը: Մենք կոչ ենք անում Բելառուսին ներկայացնել մահապատժի կասեցում հետագայում այն լրիվ վերացնելու նպատակով:
Մենք ողջունում ենք ողջ աշխարհում մահապատժի կասեցման վերաբերյալ ՄԱԿ-ի վերջին բանաձևերը, որոնց նպատակն է այդ երևույթի վերջնական վերացումը աշխարհի բոլոր տարածաշրջանների պետությունների կոալիցիայի աջակցությամբ: Ընդդեմ մահապատժի ՄԱԿ-ի բանաձևերի ուղղությամբ ավելացող աջակցությունը 2007, 2008 և 2010 թվականներին հաստատում է, որ միջազգային միտումներն ընդդեմ այդ երևույթի աճում են:
Ընդունելով, որ մահապատիժը վերացնող երկրների թիվն ավելանում է (2009 թվականին նման երկրների թիվը հասելէ 97-ի՝ 1993 թվականի 55-ի փոխարեն)՝ չենք կարող, միաժամանակ, անտեսել այն փաստը, որ աշխարհում 58 երկիր դեռևս պահպանում է մահապատժի կիրառումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել