
Հայտնաբերվել է սողանքի երրորդ զոհի մարմինը
Այսօր՝ ժամը 09:30-ի սահմաններում, Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում փրկարարները հողազանգվածից դուրս են բերել դի:
Ժամը 10:10-ի դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի գոտում հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է:
Փրկարարները հողաշերտի տակից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Լճկաձոր գյուղի բնակիչ, 1939 թ. ծնված Նորիկ Միրզոյանի դին:
Որոնողափրկարարկան աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Մեկնաբանել