Կապան-Շիկահող ավտոճանապարհին ական է գտնվել
Հոկտեմբերի 10-ին ահազանգ է ստացվել, որ հեռագրասյուների շրջակա տարածքների մաքրման աշխատանքների ժամանակ Սյունիքի մարզում՝ Կապան-Շիկահող ավտոճանապարհի 15-րդ կմ-ում, հայտնաբերվել է ական:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:Դեպքի վայր է ժամանել նաև սակրավորների խումբը: Պարզվել է, որ գտնվածը հրետանային արկ է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սակրավորների խումբը վնասազերծվել է արկը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել