
Շինարարական տեխնիկան մոտեցել է Թռչկանին՝ չնայած բնապահպանության նախարարն արգելել է
Երեկ շինարարական տեխնիկա է տեղափոխվել դեպի Թռչկան ջրվեժ՝ չնայած որ բնապահպանության նախարարը հրաման էր տվել կասեցնել Թռչկանի ջրվեժի մոտ հէկ կառուցելու շինարարական աշխատանքները:
Շինաշխատանքների վերսկսման մասին բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին քիչ առաջ հայտնել է Նալբանդի (Շիրակամուտ) բնակիչներից մեկը:
«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» խումբը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ բնապահպանության նախարարի հրամանն անտեսվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել