HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծվում է կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի ինստիտուտ

ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած որոշման մեջ լրացում կատարելու միջոցով գործադիրը «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինն օժտել է հիմնարկներ, մասնաճյուղեր կամ ներկայացուցչություններ ստեղծելու լիազորությամբ։ Հաջորդ քայլը ՊՈԱԿ-ի կազմում «Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի ինստիտուտ» անվամբ մասնաճյուղի ստեղծումն է, որի վերաբերյալ համաձայնագիրն ստորագրել են նաև Երևանի պետհամալսարանը և ԱՄՆ-ի Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը։ Նորաստեղծ մասնաճյուղը կարող է դառնալ տարածաշրջանում եզակի գիտական գերազանցության կենտրոն, որի աշխատանքում առանցքային դեր կունենա կրթական բաղադրիչը։

Մեկնաբանություններ (3)

samwel pogosyan
www.armonpogosyan.com Կայքէջում արդեն տեղադրել եմ ԻՄ ՆԱՐԵԿԱՑԻՆ գիրքը:Ընթերցողը կարող է ազատ ծանոթանալ Գրիգոր Նարեկացու դատի առեղծվածի,նրա փիլիսոփայական ուսմունքի,Մարդու հայեցակարգի մասին պատմող գլուխներին:ՍամվելՊողոսյան:
pogosyan samwel
Լույս է տեսել իմ նոր գիրքը`Մետատիեզերքի արմոնային կառուցվածքը:Դա հարթ տարածությամբ օժտված տիեզերքի կոսմոլոգիական տեսություն է:Գրքի ռուսերեն ևանգլերեն տարբերակներին կարող եք ծանոթանալ իմ կայքում`www.armonpogosyan.com Հարգանքներով`Սամվել Պողոսյան:
samwel pogosyan
Վաղուց հասունացած հարց էր:Կարևոր վորոշում է,մնում է շտապ իրագործել`ժամանակից ետ չմնալու համար:Պետք է ամեն տարի հեղինակավոր գիտաժողով անցկացնել այդ ինստիտուտում:Պատրաստ եմ աջակցել:Սամվել Պողոսյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter