HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Վերաքննիչը մերժեց «Ժամանակին»

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը «Ժամանակ» օրաթերթի վերաքննիչ բողոքն ընդդեմ Բելլա և Սեդրակ Քոչարյանների մերժեց՝ թողնելով նույնը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

Դատարանը որոշեց պարտավորեցնել «Ժամանակ» օրաթերթին (հիմնադիր և հրատարակիչ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ)` հերքելու 25.09.2010 թվականին «Ժամանակ» օրաթերթում տպագրված «Արյունը` Քոչարյաններից, կայֆը` Ծառուկյանից, իսկ հակացնցումը` Լֆիկից» խորագրով, 29.09.2010 թվականին «Ժամանակ» օրաթերթի «Ադամանդե Ռոբ» խորագրով, 07.10.2010 թվականին «Ժամանակ» օրաթերթի «Volvo+Spayka=Սեդրակ Քոչարյան» խորագրով տպագրված հոդվածներում ընդգրկված Բելա և Սեդրակ Քոչարյանների պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, հերքումը տպագրել վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո նույն օրաթերթում «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածներում հրապարակված տեղեկատվությանը:

Ըստ դատարանի որոշման` «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր և հրատարակիչ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ից հօգուտ Բելա և Սեդրակ Քոչարյանների բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես վիրավորանքի և 2.000.000 ՀՀ դրամ` որպես զրպարտության միջոցով վերջիններիս պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման գումար: 

Օրաթերթի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը «Հետքին» հայտնեց, որ միանշանակ բողոքարկելու են Վճռաբեկ դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter