32 իրանցի դատապարտյալ Հայաստանից տեղափոխվել է Իրան
Իրանի խնդրանքով և Հայաստանի բարի կամքի դրսևորմամբ օգոստոս և հոկտեմբեր ամիսներին երկու փուլով Իրան է տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում պահվող Իրանի քաղաքացի 32 դատապարտյալ` այնտեղ պատժի հետագա կրումն իրականացնելու նպատակով:
Իրանի քաղաքացի 32 դատապարտյալից 31-ը ազատազրկման էր դատապարտվել թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության և իրացման համար:
Իսկ փետրվարի 11-ին ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում պահվող Իրանի քաղաքացի 24 դատապարտյալ էր տեղափոխվել Իրան` այնտեղ պատժի հետագա կրումն իրականացնելու նպատակով:
Այս պահին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվում է օտարերկրյա 146 քաղաքացի, որոնցից 48-ը ԱՊՀ դատապարտյալ է, 37-ը՝ ԱՊՀ կալանավոր, ինչպես նաև 30 օտարերկրյա դատապարտյալ, դրանցից 14-ը Իրանի քաղաքացի է, և 31 օտարերկրյա կալանավոր` 23-ը Իրանից:
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ նախարարի հանձնարարությամբ ԱԳՆ-ի և համապատասխան դեսպանությունների հետ աշխատանքներ են կատարվում օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող օտարերկրյա քաղաքացիներին իրենց քաղաքացիության երկրներ տեղափոխելու ուղղությամբ՝ այնտեղ պատժի հետագա կրումն իրականացնելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել