HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նախարարի հանձնարարականը գրոշի արժեք չունի՞»

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում են համատեղ ահազանգերի շարք հնչեցնել՝ «Բնություն, թե՞ փող» ընդհանուր խորագրով:

Ըստ հավաստի աղբյուրների՝ չնայած բնապահպանության նախարարության բազմաթիվ հավաստիացումների, որ նման բան չի լինի՝ Թռչկանի ջրվեժի մոտ երեկ ծանր տեխնիկա է բերվել: Թեև շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել, սակայն տեխնիկայի տեղակայումը դրա նախանշանն է:

Փաստացի չի կատարվում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարականը՝ շինարարական աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ:

«ԷկոԼուրը» և «Չենք լռելուն» պահանջում են բնապահպանության նախարարությունից սկզբունքայնություն և հետևողականություն դրսևորել սեփական գործողություններում և ետ կանչել նախարարի ստորագրած՝ Թռչկանի վրա ՀԷԿ-ի կառուցման դրական եզրակացությունը և թույլտվությունը:

Այդ փաստաթղթերը, անօրինական լինելուց զատ, հակասության մեջ են մտնում նախարարի ստորագրած մեկ այլ փաստաթղթի՝ շինարարական աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ հանձնարարականի հետ:

Հակառակ դեպքում մենք հարկադրված կլինենք ընկալել նախարարի բոլոր փարատող հայտարարությունները այս խնդրի վերաբերյալ որպես շեղող միջոց, երբ դանդաղ, բայց հաստատուն քայլերով ոչնչանում է հատուկ պահպանության գոտին՝ Թռչկանի ջրվեժը:

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպություն
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (1)

haykUS
Armenia is ours, it belongs to people not few rich oligarchs or governmnet mafia. Ruki proch ot nashei prirodi! Do not touh our nature. Damned any one who dares destroy our unique nature for greediness and money!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter