Լույս է տեսել վիճահարույց քրեական գործերի վերաբերյալ վճռաբեկ դատարանի 30 որոշումների վերլուծությունը
Այսօր Երևանում հանրությանը ներկայացվեց հրատարակություն, որը ներառում է ՀՀ վճռաբեկ դատարանի ընտրված որոշումների իրավական վերլուծություն և մեկնաբանություններ: Հրատարակությունն անդրադառնում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված դեպքերին, որոնք քննարկվում են Հայաստանի վճռաբեկ դատարանում, որը Հայաստանի բարձրագույն դատական ատյանն է՝ բացառությամբ սահմանադրական հարցերի:
Հրատարակությունը պատրաստվել է Հայաստանի դատավորների միության և ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համատեղ՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ խթանելու դատական բարեփոխումները և ամրապնդելու դատական անկախությունն, ամբողջականությունն ու իրավասությունը:
«Դատական ուժեղ համակարգը մարդկանց հիմնական նպատակների իրականացման և պետության սոցիալական, տնտեսական և քաղաքական զարգացման երաշխավորման միջոցներից է: Վճռաբեկ դատարանը կենսական դերակատարում ունի օրենքի մեկնաբանության և իրավակիրառ պրակտիկայի համակցման գործում՝ այդմ երաշխավորելով հավասար վերաբերմունք և որոշումների իրավաչափություն»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:
Վիճահարույց քրեական գործերի վերաբերյալ 30 որոշման մանրամասն վերլուծության հրատարակությունը տրամադրվելու է դատավորներին և իրավաբաններին, ինչպես նաև մատչելի կլինի լայն հասարակության համար: Ակնկալվում է, որ վճռաբեկ դատարան ներկայացվող դիմումների քանակը կնվազի, քանի որ իրավաբաններն ու անհատները ավելի լավ տեղեկացված կլինեն անցյալում նման որոշումներից:
Հրատարակության շնորհանդեսին մասնակցեց մոտ 60 ներկայացուցիչ՝ Հայաստանի դատական համակարգից, պետական հաստատություններից, միջազգային կազմակերպություններից, դատախազներ, փաստաբաններ, գիտնականներ, դատապաշտպաններ և ուսանողներ:
Հայաստանի դատավորների միության գործադիր տնօրեն, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը նշեց. «Առաջին անգամ է նման իրավական վերլուծություն կատարվում: Իրավաբանները, պաշտպանները և դատախազները հաճախ արտահայտում են տարբեր կարծիքներ նույն հարցի շուրջ, և անհրաժեշտություն կար ձևավորելու միասնական մոտեցում վճռաբեկ դատարանի կողմից»:
Հրապարակության էլեկտրոնային տարբերակը տեղադրված է այստեղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել