HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հղի կնոջը վրաերթի ենթարկողին ձերբակալեցին

Այսօր ձերբակալվել է 53-ամյա Արամայիս Նալթատյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Ավան վարչական շրջանի Թամրուչի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել երիտասարդ մի աղջկա:

Դեպքի վայրում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել էին, որ «Միցուբիշի Պաջերո»-ի հարվածն այնքան ուժեղ է եղել, որ երիտասարդ աղջիկը 50-80 մետր շպրտվել է և տեղում մահացել: Ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝ մահացածը Դուրյան թաղամասի բնակիչ, 31-ամյա Իրինա Շիրինյանն էր, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, եղել է հղի:

Ոստիկանության աշխատակիցները վարորդին՝ Արամայիս Նալթատյանին, տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (3)

Վահագն
Սաղ էս ԱՊՊԱ-ի արդյունքն ա: Ենթագիտակցորեն համարյա թե բոլոր վարորդների մոտ ապահովագրվածության նախանշաններ են հայտնվում, որ դիմացինի վնասը հատուցված է` առանց հաշվի առնելու, որ մարդու, այդ թվում նրա դիմացինի կյանքը անգնահատելի է և անփոխհատուցելի, նամանավանդ, որ այդ մարդը նախ և առաջ կին է ու հղի:
T.
hargeli A. mi moraci avelacnel naev,voe baci orenkov vareluc peta nayev poxoc@ ancnel orenkov naxatesvac texic!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
A.
es menak zarmanum em ed vonz en mekena varum,aragutunn en gerazanzum,te harbaz xekin en nstum,amen or patahar e granzvum,verjn inch piti lini,amen or zoh ka.Ete amen mek@ orenkov vari mekena ev chgerazanzi aragutun@ eskan djbaxt patahar chi lini.Vonz tesnum em joxovrdi kesn artagaxtuma,kesn el djbaxt patahari zoha darnum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter