«Չորրորդ ինքնիշխանություն». դատավարությանն ընդառաջ
«ՉԻ»-ն օրերս նամակով դիմել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությանը՝ խնդրելով թերթին տրամադրել տեղեկություններ, թե ինչ հարկային պարտավորություններ ունի գործարար Միկա Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը պետության նկատմամբ: ՊԵԿ-ից թերթը խնդրել էր տվյալներ տրամադրել «Արմավիայի» մաքսային վճարումների կտրվածքով: «Չի»-ն այդպես էլ պատասխան չի ստացել ՊԵԿ-ից: Այս լռության պարագայում թերթը նշում է, որ իրեն մնացել է հրապարակել այն, ինչն իրեն հայտնի է Բաղդասարովի բիզնեսի մասին: Եվ այսպես՝ «ՉԻ» տեղեկություններով՝ Միկա Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը պետությանը պարտք է շուրջ 5 մլրդ ՀՀ դրամ՝ հարկերի եւ մաքսային վճարումների տեսքով: Թե ինչպես են առաջացել այս պարտքերը, եւ ինչպես է ՀՀ իշխանությունը հանդուրժում, որ այս գործարարը բյուջեին պարտք մնա միլիարդներ, թերթին չի հետաքրքրում: «ՉԻ»-ն նշում է, որ ճիշտ կլիներ դրանով հետաքրքրված լինեին ՀՀ իրավապահ մարմինները:
Նաեւ գրում է, որ իրեն մնում է Բաղդասարովին հորդորել վճարել պարտքերը, այլ ոչ թե, օրինակ, «ՉԻ»-ին դատի տալ արտատպման համար եւ թերթից պահանջել 2 մլն ՀՀ դրամ: Բալոր դեպքերում թերթը նշում է, որ ինքը պատրաստ է դատարանում ապացուցել, որ Բաղդասարովի հայցն ընդդեմ թերթի ծայրից ծայր ապատեղեկատվություն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել