Սեյրան Օհանյանից խնդրել են ԶՈւ-ում մահացած, անհետ կորած, բռնության ենթարկված անձանց ցանկը
«Բանակն իրականում» նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ պաշտպանության նախարար պարոն Ս.Օհանյանին խնդրելով հետևյալ տեղեկատվությունը` 1994 թ.-ից մայիսի 12-ից մինչև 2011 թ. սեպտեմբերի 30-ը ժամանակահատվածի համար.
- Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մահացած, անհայտ կորած և բռնությունների ենթարկված անձանց ցանկը, ներառյալ` անունը, ազգանունը, բնակության վայրը, մահանալու, անհայտ կորելու և խեղվելու հանգամանքներն ու պատճառները.
- կանոնադրական կանոնների խախտման, սպանությունների, այլ զինվորական հանցագործությունների կատարման համար պատասխանատվության ենթարկված զինծառայողների ցանկը, ներառյալ` պաշտոնը, պատասխանատվության կամ պատժի տեսակը.
- դատարանի կողմից զինվորական հանցագործության համար դատապարտված և պատիժը կրած, զինված ուժերում ներկայումս ծառայող սպաների թիվը.
- առողջական խնդիրների պատճառով զորացրված զինծառայողների թիվը.
- օտարերկրյա պետությունների ռազմական հաստատություններում ուսման կամ վերապատրաստման ուղարկված սպաների ցանկը, ներառյալ տվյալներ, թե նրանցից ովքեր են ներկայումս շարունակում ծառայությունը ՀՀ զինված ուժերում.
- ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց որդիների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության մասին տվյալներ, ներառյալ` տարկետումների կամ զինծառայությունից ազատման հիմքերը.
- ՀՀ զինված ուժերին սնունդ, դեղորայք, համազգեստ, գրենական պիտույքներ մատակարարող` պետական գնումների մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների ցանկը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել