Տաբատի գրպանից կանեփանման զանգված են գտել
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 17.15-ին, ոստիկանության ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի նախասրահից բերման են ենթարկել 21-ամյա երկու երիտասարդի: Խուզարկությամբ նրանցից մեկի տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփանման զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել