HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի 1-ից 3 տարի հետո ՀՔԾ-ն խնդրում է աջակցել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Այդ կապակցությամբ, ի լրումն նախկինում բազմիցս արված հայտարարությունների, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ակնկալելով հասարակության աջակցությունը, կրկին խնդրում է բոլոր նրանց, ով կարող է տեղեկատվություն տրամադրել 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների դեպքերի, հատկապես տասն անձանց մահվան հանգամանքների բացահայտման վերաբերյալ, դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբին 511-612 հեռախոսահամարով կամ ներկայանալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քաղ. Երևան, Վ.Սարգսյան 5:

Անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երաշխավորում է գաղտնիության ապահովումը՝ ընդհուպ մինչև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով տեղեկատվություն տրամադրած անձի նկատմամբ պաշտպանության միջոցների կիրառումը:

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni in Amsterdam
Aha. ARABAKAN GARUNIN poxarinum e HAYKAKAN AMARY? Isk 27.10. 1999-y?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter