HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Վերաքննիչը մերժեց «Հետքի» լրագրողի բողոքն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանի բողոքն ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի:

Հիշեցնենք, որ Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, որով լրագրողը դատարանից պահանջում էր պարտավորեցնել պատգամավորին իրենից ներողություն խնդրել,  1 մլն դրամի չափով փոխհատուցել պատճառած վիրավորանքի և հայհոյանքի համար, ինչպես նաև վճարել դատարան դիմելու պետական տուրքի, հայցադիմումի պատրաստման ու դատական ներկայացուցչության համար կատարված ծախսերը:

«Հետքը» բողոքարկելու է վերաքննիչի որոշումը Վճռաբեկ դատարանում:

Մեկնաբանություններ (1)

Վահագն
Ցանկացած քաղաքացիական գործ կարելի է հաշտության համաձայնությունով ավարտել: Ինչու չփորձել?: Նամանավանդ, որ ՄԻՊ-ը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` 1087.1 հոդվածի սահմանադրականության հարցը լուծելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter