HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թե ինչպես տապալվեց Լոռի Բերդի հիդրոէներգետիկ ծրագիրը

Տարիներ շարունակ ՀՀ կառավարությունը ցանկանում էր կառուցել Լոռի Բերդի հիդրոէլեկտրակայանը: Դեռեւս 2004 թ.-ին գերմանական հեղինակավոր ընկերությունը կատարել էր ծրագրի կենսունակությունը հիմնավորող տեխնիկա-տնտեսական ուսումնասիրություն: Մոտ 65 մեգավատ դրվածքային հզորությամբ ՀԷԿ-ը նախատեսված էր կառուցել Ձորագետի վրա, Ստեփանավան քաղաքի մերձակայքում: Այն Հայաստանին թույլ կտար տարեկան արտադրել մոտ 200 միլիոն կիլովատ-ժամ հոսանք (ներկայիս ամբողջական սպառման մոտ 4%-ը) սեփական վերականգնվող ռեսուրսների օգտագործմամբ` անմիջականորեն նպաստելով երկրի էներգետիկ անվտանգության հզորացմանը:

ՀԷԿ-ը հնարավորություն կընձեռեր նաեւ հոսանք մատակարարել էլեկտրաէներգիայի օրական պիկերի բավարարման համար: Պիկային էլեկտրաէներգիան մեզանում արտադրում են ներկրված գազով աշխատող եւ թողարկման համեմատաբար ավելի բարձր ինքնարժեք ունեցող կայանները: Թվում է, թե երկիրն ունի բավարար էներգետիկ հզորություններ պահանջարկը բավարարելու համար, սակայն պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ էլեկտրաէներգիայի պահանջարկը գնալով մեծանում է, իսկ արտադրական հզորությունների մի մասը շահագործվում է ավելի քան 50 տարի եւ տնտեսական արդյունավետության մասին գրեթե խոսք չի կարող լինել: Մասնավորապես` Հրազդանի եւ Երեւանի ջերմաէլեկտրակայանների հին էներգաբլոկների թողարկած հոսանքն ավելի թանկ է: Այս կայաններն արդեն իսկ սպառել են իրենց տնտեսական ռեսուրսը:

Մի խոսքով, Լոռի Բերդի ծրագիրը համահունչ է Հայաստանի Էներգետիկ ռազմավարության նպատակներին, և դեռևս նախորդ տարի երկրի վարչապետը Լոռի Բերդ ՀԷԿ-ի կառուցմանն օժանդակելու համար դիմել էր Համաշխարհային բանկին: Վարչապետի դիմումին ի պատասխան հետեւել են բավականին լուրջ նախապատրաստական աշխատանքներ` ներառյալ ծրագրի հնարավոր ֆինանսավորման սխեմաների մշակում եւ համաձայնեցում ՀՀ Կառավարության հետ, տեխնիկա-տնտեսական ուսումնասիրության արդյունքների թարմացման համար մրցույթի անցկացում եւ այլն:

Ծրագրի ֆինանսավորման տարբերակներից մեկը իշխանություններին թույլ կտար մասնավոր հատվածի ներգրավմամբ կառուցել մոտ 130 մլն ԱՄՆ դոլար  գնահատված հիդրոէլեկտրակայան` օգտագործելով ՀԲ-ի և այլ դոնորների օժանդակությունը: Մասնավոր-պետական համագործակցության միջոցով վերոնշյալ ՀԷԿ-ի կառուցումը առնվազն երկու մեծ առավելություն կունենար` ՀԷԿ-ի կառուցումը չէր իրականացվի զուտ պետական պարտքի ավելացման հաշվին, Հայաստանի քաղաքացիները, տեղական կամ օտարերկրյա ներդրողները կկարողանային գնել ապագա ընկերության բաժնետոմսերը եւ ստանալ ավելի քան գրավիչ եկամուտներ: Ի վերջո, այս ջրային ռեսուրսը մեր երկրի ազգային հարստությունն է եւ ՀՀ քաղաքացիներին նույնպես պետք է գեթ մեկ անգամ այդ հնարավորությունը ընձեռել:

Այսպիսով, կարող էին շահել բոլորը` մատչելի սակագին, երկրի էներգետիկ անվտանգության բարելավում, կապիտալի շուկայի զարգացում եւ, վերջապես, քաղաքացիների համար ներդրումային հնարավորություն: Վերջապես, ծրագիրը կարելի էր իրականցնել ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ` ապահովելով առավելագույնս ցածր սակագին: Մինչ օրս էլ, Լոռի Բերդ հիդրոէլեկտրակայանը թե տնտեսական, և թե էներգետիկ առումով թերևս ամենախոստումնալից ծրագրերից մեկն է համարվում Հայաստանում եւ մասնագիտական շրջանակներում այս իրողությունը կասկած չի հարուցում:

 Դեպքերի հետագա զարգացումը «հայկական» բնույթ կրող պատմություն է հիշեցնում, այն առումով, որ ինչպես բազմաթիվ այլ սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք մեր երկրում լուծում են ստանում միմիայն անձնական շահի տեսանկյունից, նույնպիսի մոտեցում ցուցաբերվեց նաեւ այս հարցին: 

Դեպքերի զարգացումը հանգեցրեց նրան, որ մի շարք փոքր և միջին տրամաչափի պաշտոնյաներ փորձեցին և հաջողությամբ խոչընդոտեցին երկրի համար բազմաթիվ առավելություններ երաշխավորող ծրագրի իրականացմանը: Վերջիններս ակտիվորեն հետամուտ եղան «Լոռվա Ամրոց» ընկերության շահերի պաշտպանությանը: Հիշատակված անձանց թվում են հանրապետության նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Արամ Ղարիբյանը եւ մի շարք այլ գործիչներ, ներառյալ Վազգեն Մանուկյանը, ով վերջին պահին հայտնվեց սեփականատերերի ցանկում:

Վերջիններս, և մասնավորապես, նախագահի տնտեսական հարցերով խորհրդականը, ով ստանձնեց խոսնակի դերը, գործադրեցին բոլոր ջանքերը, որպեսզի ծրագիրը Համաշխարհային բանկի եւ այլ դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ չիրականացվի: Ընդ որում, ծրագիրը վիժեցվեց փորձված տարբերակով` տարբեր ամբիոններից հետեւողականորեն քարոզելով հիմք ընդունել մասնավոր մոտեցումը:

Վերոնշյալ ընկերությունը նախապես և փաստացի ձեռքբերելով ՀԷԿ-ի ապագա տեղանքի եւ ջրօգտագործման իրավունքները` դիմեց համապատասխան մարմիններին` հաստատել մեկ կիլովատ-ժամի դիմաց սկզբում` 60, իսկ հետագայում` 30 դրամ սակագին: Համապատասխան մարմիններն իրենց հերթին ըմբռնումով մոտեցան և հարգեցին խնդրանքը: Իսկ ինչո՞ւ «Լոռվա Ամրոց» ընկերությունը սահմանափակեց իր ախորժակը. այն պարզ պատճառով, որ այդ ընկերությունը մտադրվել է իրագործել տեխնիկապես ոչ օպտիմալ լուծում` կառուցել ավելի ցածր հզորությամբ ՀԷԿ, որը կպահանջի նվազ ներդրումներ կամ գուցե կառուցել մի քանի փոքր ՀԷԿ-եր:

Այդ ամենը կհանգեցնի երկրի համար ոսկու արժեք ունեցող վերականգնվող էներգետիկ ռեսուրսի ոչ արդյունավետ օգտագործմանը, մինչդեռ գերմանական ընկերությունը հիմնավորել էր, որ կայանի տեխնիկապես ու տնտեսապես արդյունավետ դրվածքային հզորությունը կազմում է մոտ 65 մեգավատ:

Հարց է ծագում, թե ինչու կառավարությունը չցանկացավ ծրագիրն իրականացնել պետական-մասնավոր համագործակցության սխեմայով` ՀԲ-ի հետ համատեղ: Իսկ եթե որոշում է կայացվել ծրագիրն իրականացնել բացառապես մասնավոր հատվածի ներգրավմամբ, ապա ինչու ռեսուրսը չի հատկացվում մրցութային եղանակով: Գուցե կգտնվեին ընկերություններ, որոնք կհամաձայնեին ՀԷԿ-ը կառուցել ավելի ցածր սակագնով:

Ներկայումս, նույն անձինք, նույն ջանասիրությամբ շարունակում են այս ծրագրի համար ֆինանսավորման աղբյուրների փնտրտուքը: Իսկ մեզ մնում է միայն փաստել, որ հերթական անգամ բախվեցինք այն դեպքին, երբ երկիրը չի կարողանում օգտագործել իր սահմանափակ ռեսուրսները ի շահ իր տնտեսության երկարաժամկետ արդյունավետության:

Միամտությամբ չտառապելով, այնուամենայնիվ, հույս ենք հայտնում, որ Հայաստանի Էներգետիկ անվտանգության մասին այս հիշարժան դրվագը կհայտնվի երկրի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, եւ պետական նշանակության ծրագրերը չեն զոհաբերվի միմիայն և հօգուտ մի խումբ մարդկանց բարեկեցության:

Հարություն Կարեյան

 

Մեկնաբանություններ (6)

Vazgen
Ete etqan basharog ein, togh anein. Et HEK-y 30 kam 60 dram sakagnov paps el ksargi. Chem karzum patver en katarum. Parzapes evs mek angam hisheznum en, vor es erkrum liqy normal zrager vari en etum, vortev inch vor mardik viz en drel et HEK-i hosanqy tang gnov joghovrdi vzin patatelov milionater darnal. Et hnaravor e et HEK-y aynpes karuzel, vor sakaginy lini 20 dram kam, inchi eq uzum vor anpayman masnavor ynkerutyuny karuzi u tank gnov vachari. Verjiverjo, dzer jebiz eq et hosanqi poghy talis.
Армен
Чтобы о чем то писать,надо имет мозги, и писать правду, а не по заказу уважаемый проджный псатель.Дайте людям делать то что нужно для страны за свои деньги.
Arshak
Lav eli mardik lav banen anum toxek tox anen.Aveli lav klini paron kareyan atomakayani masin gres exbayr.
Arman
Erevi energetik volorti het kap unecox inchvor pashtonyai beranic hamex pataren paxcrel ,nayel (deshovi) hodvacnere patvirum. .
Andranik
Hamozvats em heginaky patver e katarum....
Վեհարի
Երկրաշարժավտանգ գոտում հզոր ջրամբարի կառուցումը մեծ վտանգ է պարունակում: 1990 թ. օգոստոսի 17-ի ,,Գրական Թերթ,,-ում տպագրված է Զորի Բալայանի ,,Ինքնասպանություն,, վերնագրով հոդվածը, որում նա բերում է փաստեր նոր կառուցված ջրամբարների տեղանքում ջրամբարների կողմից երկրաշարժներ հրահրելու մասին: Մյուս կողմից, այս տեղանքում գոյություն ունեն քաղցրահամ, բարձր որակի աղբյուրներ որոնք կմնան ամբարտակի ջրերի տակ: Ջրերի տակ կմնան նաև մինչ օրս չհետազոտված, չգրանցված հնություններ: Իսկ պատերազմի ժամանակ ամբարտակի պատնեշի վրա արձակված ռումբից ազատագրված ջուրը իր ճանապարհին կսրփի գյուղեր, քաղաքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter