HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք տպագիր «Հետքի» վաղվա համարում

  • Համաժողովրդական շարժման փլատակներին

Հոկտեմբերի 7-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երկու կողմերում միաժամանակ երկու տարբեր միջոցառում էր տեղի ունենում: (Հեղինակ` Արմեն Առաքելյան)

  • Արմավիրի բժշկական կենտրոնում դիալիզի հիվանդները 6 ամիս դեղ չեն ստացել

Արամ Մանուկյանն արդեն 5 տարի է` հեմոդիալիզի բաժանմունքի հիվանդ է: Նրա մոտ ախտորոշվել է երիկամների անբավարարություն: Ըստ Արամ Մանուկյանի` ինքը պարտադիր պետք է ստանա հեմոգլոբինը բարձրացնող «Ռեկարմոն» դեղը: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)

  • Երիտասարդական խորհրդարանում էլ օլիգարխիկ կերպարներ կան

Մի քանի ամիս է, ինչ ձեւավորվել է Երիտասարդական խորհրդարանը, բայց արդեն նկատելի է, որ երիտասարդների մի մասն այնտեղ հայտնվել է կամ հայրերի հորդորներով, քանի որ վերջիններս պատգամավորներ են, կամ էլ «իմիջի» հարց են լուծում` հարթելով սեփական քաղաքական ուղին: «Հետքի» զրուցակիցն է Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության քարտուղար Ազատուհի Սիմոնյանը: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)

  • Սահմանափակ կարողությունների տեր անձանց բանկերը մերժում են վարկ տրամադրել

50-ամյա կնոջ շնչառությունը սկսում է մի տեսակ ծանրանալ, խոսքն ինձ է հասնում ընդհատումներով, այնինչ դեռ երկու հարկ էլ ունենք բարձրանալու: Վալյա Թաթարյանի` հաշմանդամներից բաղկացած ընտանիքն ապրում է հինգհարկանի շենքի 5-րդ հարկում: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)

  • Քասախցիները մնացել են առանց հիմնական փոխադրամիջոցի

Շուտով մեկ ամիս կլինի, ինչ չեն աշխատում Քասախ-Երեւան հիմնական երթուղին սպասարկող 273 Ա համարի երթուղայինները: Համայնքի ղեկավար Արա Մկրտչյանն ասում է, որ տեւական ժամանակ է` չեն կարողանում լուծել այդ հարցը: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)

  • Գյուղը թողած` գյուղապետը ներկայացուցչություն է ապահովում դատարանում

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում Վանաձորի մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) վերաբերյալ երեք քաղաքացիական գործ է քննվում, որոնցից երկուսը` «ռեկտորն ընդդեմ նախկին դասախոսի» եւ «նախկին դասախոսն ընդդեմ ՎՊՄԻ-ի 17 աշխատակիցների», պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով է, իսկ երրորդը` «նախկին դասախոսն ընդդեմ ՎՊՄԻ»` աշխատանքում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարելու հայցով: (Հեղինակ` Ադրինե Թորոսյան) 

  • Ջրագիծը գործարկվեց, բայց հողերի մեծ մասը չի ոռոգվում

Օգոստոսի 31-ին նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում մասնակցեց  Նոյեմբերյանի սարերից սկիզբ առնող, սահմանամերձ 4 գյուղերի հողերը ոռոգելուն կոչված ջրագծի հանդիսավոր բացմանը: (Հեղինակ` Ոսկան Սարգսյան)

  • Բարձրավանում ամեն մեկը գյուղի փրկության իր ծրագիրն ունի

Կապանի անտառների խորքում թաքնված գողտրիկ գյուղը, որին Բարձրավան անունն են տվել, թերեւս, Սյունիքի բարձրաբերձ ժայռերի գլխին հիմնվելու պատճառով, իրեն է ձգում բոլոր այն այցելուներին, որոնք շատ հաճախ պատահաբար են հայտնվում այնտեղ: (Հեղինակ` Սառա Պետրոսյան)

  • Քասախը նոր մշակույթի տուն կունենա, հաջորդ տարի` նաեւ նոր դպրոց

«Մեր գյուղը այն բարեկեցիկ բնակավայրերից է, որտեղ ոչ միայն փոսեր չկան, այլեւ ամեն առավոտյան գյուղի փողոցներն ավլում են»,- ասում է Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)

  • Երեւանի գունավոր «շորերը», կամ ինչպես են ծախսվում քաղաքացիների փողերը

Նախորդ տարվանից սկսած` Երեւանի քաղաքապետարանը լվանում եւ ներկում է քաղաքի կենտրոնական փողոցների վրա գտնվող շենքերի ճակատային հատվածները: (Հեղինակ` Աննա Մուրադյան)

  • Չէ՞ որ դուք աշխարհի ամենահին մշակույթն ունեցող ազգն եք

Գերմանացի կինոքննադատ, լրագրող Յոհաննես Ուոլթերզը մանկուց հետաքրքրված էր անիմացիոն ֆիլմերով: Նա բաց չէր թողնում «Դիսնեյ»-ի որեւէ անիմացիա` անընդհատ հետեւելով հեռուստացույցի եւ կինոթատրոնի էկրաններին: Այժմ նա Գերմանիայում հայտնի կինոքննադատներից է: Օգոստոսին «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնի շրջանակներում երկրորդ անգամ էր այցելում Հայաստան: Նրա հետ ծանոթացա իր իսկ հեղինակած վարպետության դասերի ժամանակ: (Հեղինակ` Անի Հովհաննիսյան)

  • Art business. Արամե պատկերասրահի օրինակը 

Գաղտնիք չէ, որ արվեստի շուկան Հայաստանում դեռ ձեւավորման փուլում է գտնվում: «Արամե» պատկերասրահը հիմնադրվել է 2003 թվականին: Այն Հայաստանում թերեւս այն քիչ պատկերասրահներից է, որ գործում է 7 տարուց ավելի: «Արամեն» մասնավոր պատկերասրահ է, որ ներկայացնում է անվանի հայ գեղանկարիչների եւ քանդակագործների ստեղծագործություններ: (Հեղինակ` Մերի Միքայելյան)

  • Ծեր ձիու պատմությունը

«Դպրոցական բլոգ» ծրագրի «Ուլիսես» պատմվածքի մրցույթի հատուկ մրցանակ (Հեղինակ` Դավթյան Ռուբինա, Երեւան, թիվ 105 ավագ դպրոց, 16 տարեկան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter